Ձմեռային ռեժիմ
Իրականացվում են սպառազինության շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքներ
Զորամիավորումներում ընթանում են ռազմական տեխնիկայի և սպառազինության սպասարկման և շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքներ: Բացազատված ուսումնական կետերում սպառազինությունը և ռազմական տեխնիկան ենթարկվում է մանրակրկիտ ստուգման, վերացվում են հայտնաբերված բոլոր անսարքությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

