Ղազանչեցոց եկեղեցի

  • Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են. Արցախի ՄԻՊ

    Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են. Արցախի ՄԻՊ

    Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում: Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը գերճշգրիտ հրթիռով հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրանց ի՞նչ ասես………»: https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3609991069039104

  • Շուշիում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

    Շուշիում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

    Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերը, եղբայրները, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատները: Մկրտվողների կնքահայրերը ապրիլյան պատերազմի մասնակիցներն էին` զոհված հերոսների մարտական ընկերները: Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, «Gyumri.HighCLASS» հիմնադրամի նախագահ Ռուբեն Մխիթարյանն ու ընկերները օգնեցին այն գործի վերածել: «Ես ու ընկերներս ուղղակի մեկ…