ղեկավար կազմ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հայտարարություն, որը վերնագրել է՝ «Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը»։ Դրանում ասված է․ «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: «Այսօրվա մեր հանդիպման նպատակը…
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ, հայտնում են Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խորհրդարանի ղեկավարի՝ այս ձևաչափով հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի օրակարգ ձևավորելն…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին: «Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն…
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին: Տեսախցիկների առաջ ելույթում Փաշինյանը նշեց, որ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա դա կունենա իր տրամաբանական շարունակությունը։ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ վերջին 1,5 տարիների ընթացքում վարչապետի հոգածության համար, որը, ըստ պաշտոնակատարի, զգացել էր ողջ համակարգը։…
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը մայիսին սրտամկանի ինֆարկտ էր տարել, կընդգրկվի ակումբի ղեկավար կազմում: 38-ամյա դարպասապահը կապող օղակ կդառնա ֆուտբոլիստների, մարզչի և պորտուգալական թիմի ղեկավարության միջև։ «Ես պատրաստվում եմ այլ բանով զբաղվել։ Կփորձեմ կապ պահել թիմի և ակումբի ղեկավարության միջև։ Նրանք ինձ հետ քննարկել են դա դեռ նախորդ մրցաշրջանում, երբ ինձ հետ տեղի ունեցավ այդ…
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին…
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։ Ոստիկանության պետը անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես…