Ղրղզստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Ղրղզստանի նախագահից
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր…
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը անցել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցեցինք և ես ստորագրեցի որոշում», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ժեենբեկովը: «Կարծում եմ, որ մենք չպետք…
Հայաստանի առևտրային քաղաքականությունը վերաքննվում է ԱՀԿ-ում
Նոյեմբերի 20-ին՝ Ժնեւում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) լիագումար նիստը՝ ԱՀԿ Գլխավոր Խորհրդի նախագահ, դեսպան Յուհիկո Իհարայի նախագահությամբ: Հայտնում է armtimes.com-ը: Նիստին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Վերջինս հանդես է եկել…
Հրանտ Բագրատյանը տնտեսական վիճակի մասին
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առկա տնտեսական վիճակին և ցուցանիշներին. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում…




