ճանապարհ

  • Կապան-Գորիս ավտոճանապարհի այլընտրանքային երթուղին Տաթևից Աղվանի 43 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհն է։ Այն պատրաստ կլինի այս տարվա նոյեմբերի վերջին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի Facebook-ի էջից։ Նա նշում է, որ ռազմավարական նշանակության այս ճանապարհն հնարավորինս արագ ու որակյալ կառուցելու համար ներդրվել է 5,25 միլիարդ դրամ։

    Հայտնի է, թե երբ պատրաստ կլինի Գորիս-Կապանի այլընտրանքային երթուղին
  • «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300), հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհածածկի քայքայման։ Հիմնանորոգման շրջանակներում…

    Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հատվածը
  • Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման…

    ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրան-Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները
  • ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ «Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներ առանց արգելքի այս ուղղությամբ…

    Ակնկալում ենք, Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի․ Հայաստանում Իրանի դեսպան
  • Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը` խոսելով Գորիս- Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին ասաել է, որ տվյալ հատվածում շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա, եթե շեղվեն ձորը կընկնեն: «Էդ շեղվելը չգիտեմ ինչ արտահայտությունն է, բայց Քարահունջի էս մի պոստից մյուս պոստ չեն հասել, առաջին պոստը անցել են, մյուս պոստ…

    Նրանք մեքենայով են անհետացել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Ադրբեջանի տարածք անցած քաղաքացիների մասին
  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձ է կատարել Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։ Նա ասել է, որ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որ Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Վերջինս կարող է ազդել երկրի տնտեսության վրա, իսկ այլընտրանքները կհավասարակշռեն իրավիճակը։ Գրիգորյանը նշել է, որ կարճաժամկետում խնդիրը կլուծվի Տաթևի ճանապարհի միջոցով, որի մի մասը դեռևս ասֆալտապատված…

    Գորիս-Կապան մայրուղու խնդրի չլուծվելու դեպքում այն կազդի տնտեսության վրա․ փոխվարչապետ
  • Լոռու մարզի Արևաշող համայնքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվելու է համայնքի 251 մետր երկարություն ու 6 մետր լայնություն ունեցող կենտրոնական ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ծրագրի արժեքը 15,44 միլիոն դրամ է, որից պետությունը հատկացրել է 5,4 միլիոնը։ Ըստ աղբյուրի՝ ծրագրի շահառու է 3100 բնակիչ։

    Արևաշողի կենտրոնական ճանապարհը կասֆալտապատվի
  • Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը։    

    Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կատարված աշխատանքներին
  • ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան Եվրոպան Թուրքիայի…

    Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից Սևանա թերակղզի ճանապարհը փակ կլինի
  • Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին ասել է, որ Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։ «Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. – Կապանից Գորիս տանող), որը…

    Կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար
  • Սեպտեմբերի 8-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ ավարտին են մոտենում Հ-11, Մոտեցում Խոր Վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 1+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

    Ավարտին են մոտենում Խոր Վիրապին հարակից ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները
  • Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Տավուշի մարզի զբոսաշրջային նշանակության Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ 7 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհն արդեն անցանելի է։ Ըստ աղբյուրի՝ այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, իսկ նման ծավալի աշխատանքներ արվում են առաջին անգամ։

    Զբոսաշրջային նշանակության՝ Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհն արդեն անցանելի է
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են Մ6-Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը։ «Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 8.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագիծը ներառված կլինի կառավարության 2022 թվականի ծրագրում։ Սա է’լ ավելի կմեծացնի տուրիստների հոսքը դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող պատմամշակութային հուշարձան։…

    Կհիմնանորոգվի Մ6-Սանահինի վանական համալիր ճանապարհը. Արեն Մկրտչյան
  • Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
  • Սեպտեմբերի 2-ին ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր…

    Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի վերականգնման աշխատանքները ավարտվել են