ճանապարհ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վանաձոր գնացի Ապարանով, վերադարձա Դիլիջանով և զեկուցում եմ։ Վանաձոր տանող որակյալ ճանապարհի հարցը լուծված է»։
Մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։ https://www.facebook.com/armroad.am/posts/3904031453047853?__cft__%5B0%5D=AZXOKMLTYnO4b6YES5aRuxE3LdwjyxXB32pPNtTHHMoBTTbeUjj1wyBZlbL9PzuWErE3ei7VOc14PY33xLW_i4uuE6sxAlA_wKfkNTMKLbHiuVj5g7XBQqyhMQmVP6VkBe-JRkdxUjuT5NVH-AyXIWvUn4A7SIvWuMMechbHmL1EBQ&__tn__=%2CO%2CP-R
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ19+400-կմ20+500 հատվածում (Էջմիածին համայնք) մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրել է. «Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։ Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»։
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարությանը։ Նշվում է, որ Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: «Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ…
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է ու հիմա մաքրման աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացվի երկկողմանի։ ՏԿԵ նախարարությունը վարորդներին հորդորում է նշված…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:…
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար։ Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»: https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1686162444890154?__cft__%5B0%5D=AZViApDuOQPv0RSQKv9SbIGqu2eK6HvnZqjs-6LTuu6asjML3MzXQkdqbmZyWPYCMyw-k6cF4EeeuuENIZofXxEFi9_r50KGj67FoVmmg4m7GW42mssAHJJjJSRuBK1IxEGMQjUq-uGQG6L80BwSVxaS&__tn__=%2CO%2CP-R
Սուրեն Պապիկյանը՝ Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու մասին։ https://www.facebook.com/factor.am/videos/773428376907719 Տեսանյութը՝ Factor.am-ի։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով): Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները 2021թ. հունվարի 22-ին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Արմավիրի մարզի Արմավիր, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի…