ՃՏՊ
Ոստիկանությունը նախազգուշացրել է արքայազն Ֆիլիպին
Ոստիկանությունն արքայազն Ֆիլիպին խիստ նախազգուշացում է արել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նախազգուշացման պատճառն օրերս համացանցում տարածված լուսանկարներն են, որտեղ 97-ամյա արքայազնը մեքենայի ղեկին երևում է առանց ամրագոտու։ Դրանից երկու օր անց նա վթարի է ենթարկվել: Նորֆոլկ կոմսության ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ արքայազն Ֆիլիպին բանավոր նախազգուշացում է արվել, հաղորդում է Reuters-ը: Սովորաբար նման խախտման…
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն։ *** Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Լեոի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է…
Ճապոնիայում մեքենան դուրս է եկել մայթ և բախվել մարդկանց
Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում մեքենան դուրս է եկել մայթ և բախվել մարդկանց, գրում է Kyodo գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Սինձուկու երկաթուղային կայարանի մոտ: Իրավապահ մարմինների տվյալնով՝ միջադեպի հետևանքով առնվազն յոթ մարդ տուժել է, մի քանիսը գտնվում է ծանր վիճակում: Հայտնում է aysor.am-ը։
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 15-ին, ժամը 21.10-ին, Երևանի Վ.Սարգսյան և Մ.Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փողոցների ցուցիչ սյանը. «Օպել»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն։ *** Հունվարի 15-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում բախվել է գովազդային…
ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել
ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Հանրային անվտանգության վարչությանը։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգում՝ Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ ՃՏՊ-ի հետևանքով շրջվել է շոկոլադ փոխադրող ավտոցիստեռնը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղի ունեցածից հետո ճանապարհը 4 ժամով փակվել է՝ շոկոլադի զանգվածից այն…
Վաշինգտոնում ձյան պատճառով տեղի է ունեցել 230 ՃՏՊ
Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում և շրջակայքում 231 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ուժեղ ձյան պատճառով, հաղորդում է ТАСС-ը: Գործակալության տվյալով, մոտ 117 վարորդ ուղղակի խրվել են ճանապարհներին: Ինչպես նշվում է, ծանր ձյունը կաթվածահար է արել քաղաքի տասնյակ կազմակերպությունների և հաստատությունների աշխատանքը:
Վթար Գորիսում. տուժածները հոսպիտալացվել են
Հունվարի 10-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները: Մինչ…
Զոհվել է 6 և տուժել 54 մարդ. 911-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 140 կենցաղային կանչ, 63 հրդեհ, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված…
Հատուկ տարածք է տեղափոխվել շուրջ 139 մեքենա
Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից մինչև հունվարի 4-ի ժամը 12.00-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում: Հարգելի վարորդներ,…
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ն ընկած հատվածում Հայաստանում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ
2018 թվականի դեկտեմբերի 31-ին և 2019 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31` Երևան – 6 դեպք,…
Վթարի ենթարկված քաղաքացիները դուրս են բերվել ավտոմեքենայից
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.)…
Վթար Ազատության պողոտայում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ավտոտնակին, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան…
ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան զոհեր և տուժածներ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Lexus LS 430 մակնիշի (վարորդի…
Մեքենան բախվել է արգելապատնեշին ու շրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ…














