Ոստիկանությունը նախազգուշացրել է արքայազն Ֆիլիպին

Ամենադիտվածներ

,
Ոստիկանությունը նախազգուշացրել է արքայազն Ֆիլիպին

Ոստիկանությունն արքայազն Ֆիլիպին խիստ նախազգուշացում է արել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նախազգուշացման պատճառն օրերս համացանցում տարածված լուսանկարներն են, որտեղ 97-ամյա արքայազնը մեքենայի ղեկին երևում է առանց ամրագոտու։ Դրանից երկու օր անց նա վթարի է ենթարկվել:

Նորֆոլկ կոմսության ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ արքայազն Ֆիլիպին բանավոր նախազգուշացում է արվել, հաղորդում է Reuters-ը: Սովորաբար նման խախտման դեպքում 500 եվրո տուգանք են գրում, շեշտում է Daily Mail-ը:

Նշենք, որ հունվարի 18-ին ոստիկանությունը նկատել էր Եղիսաբեթ 2-րդին նման խախտում կատարելիս: 92-ամյա թագուհին չէր կապել ամրագոտին և գերազանցել էր արագությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Sandrigram արքայական նստավայրից ոչ հեռու արքայազն Ֆիլիպը ՃՏՊ մասնակից էր դարձել: Նրա մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի մեջ եղել են 2 կանայք և 9 ամսական երեխա: Կանայք ստացել են թեթև վնասվածքներ, երեխան չի տուժել: Արքայազն Ֆիլիպը նույնպես վնաս չի կրել: Այժմ իրականացվում է հետաքննության, որի արդյունքում հնարավոր է արքայազնին զրկել վարորդական իրավունքից:

Գրում է shantnews.am-ը։


|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();