մադրիդյան ակումբ
Մբապեն մտադիր է տեղափոխվել Ռեալ
El Chiringuito TV-ի եթերում լրագրող Ժոզեպ Պեդրերոլը հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողի հետ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել 2022 թվականին, երբ ավարտվի Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո Մբապեն կունենա ազատ գործակալի կարգավիճակ։ Մադրիդյան ակումբը հարձակվողին առաջարկելու է 100 մլն եվրոյի չափով բոնուս։ Իսկ…
Մորատան ծնկի վնասվածք է ստացել
«Ատլետիկո»-ի հարձակվող Ալվարո Մորատան ծնկի վնասվածք է ստացել և դուրս է մնացել շարքից: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացու մոտ կապանների ձգում է ախտորոշվել: Առաջիկայում 26-ամյա խաղացողին հակացուցված է մարզվելը: Մորատայի վերադարձի ժամկետները հայտնի չեն:
Վան դե Բեկը Ռեալի հետ մոտ օրերս 5 տարվա պայմանագիր կկնքի. Sport Bible
«Այաքսն» ընդունել է հոլանդացի ծագող աստղ Դոնի վան դե Բեկի հարցով «Ռեալի» կատարած առաջարկը: պասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։ «Որքանով որ ես եմ հասկանում, ամեն ինչ շատ լուրջ է. արդեն համաձայնություն կա հոլանդական ակումբի ու ֆուտբոլիստի միջև, որ նա կարիերան շարունակելու է Մադրիդում։ Վան դե Բեկը մոտ օրերս…
Որքա՞ն գումար է իսպանական ակումբն առաջարկել Պոգբայի տրանսֆերի համար
Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու շուրջ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը 159 միլիոն եվրո է առաջարկել տրանսֆերի համար: Նշվում է, որ ՄՅՈւ-ն շուտով ձեռք կբերեն Բրունո Ֆերնանդեշի և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերները, ինչից հետո պատրաստ կլինեն բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին: Հավելենք, որ ԱՊԼ-ում…
Ռաուլ դե Տոմասը կարիերան կշարունակի Բենֆիկայում. Պաշտոնական
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռաուլ դե Տոմասը կարիերան կշարունակի «Բենֆիկայում»: Այս մասին հայտնում է արքայական ակումբի պաշտոնական կայքը: Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո: https://twitter.com/SLBenfica/status/1146513921236451328
Սարաբիան կտեղափոխվի ՊՍԺ
«Սևիլիայի»-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Այս մասին փոխանցում է RMC-ն: Ըստ աղբյուրի՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 19.5 մլն եվրո: Սարաբիան Մադրիդի «Ռեալի» սան է: 2009-2011 թվականներին հանդես է եկել «Կաստիլյաում»: «Սևիլիայի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից:
Սերխիո Ռամոսը հնարավոր է լքի Մադրիդի Ռեալը
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է լքի մադրիդյան ակումբը: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ռամոսի հեռանալու հավանական պատճառները տեղի ունեցող փոփոխություններն են: Պաշտպանի ակումբը լքելու շարժառիթներից մեկն էլ այն, որ մրցաշրջանի ավարտին ակումբի ներսում նոր բացասական խմորումններ են զարգանում: Ռամոսը կարող է միանալ «ՊՍժ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:







