Մալաթիայի բաժին
Երևանում և մարզերում ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ Մալաթիայի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ բերել էր անցած տարի Արցախից։ Բացատրական աշխատանքն իրականացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ…
Սեդա Սաֆարյանի հարազատների գործով Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ «Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական,…
Երևանում Միցուբիշիի հարբած վարորդը մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին․ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են․ «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել…



