Մակրոն

  • Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ կքննարկի առկա իրավիճակը: Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է. «Այս շաբաթ հնարավորություն կունենամ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ քննարկել իրավիճակը։ Կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ»։

    Կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ. Մակրոն
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։ «Մենք նախկինի պես կենտրոնացած ենք Ուկրաինային աջակցելու վրա», – հայտարարել են Ելիսեյան պալատում:

    Մակրոնը ուշադրությամբ հետևում է ՌԴ-ում տիրող իրավիճակին
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի…

    Ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացին. Մակրոն
  • Այս ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ֆեյսբուքի էջում: «Զոհերի հիշատակը պահպանելու համար խորհրդածության օր է. հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության»,- գրել է Մակրոնը։

    Այս ապրիլի 24-ը հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է. Մակրոն
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կլինի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը, հայտարարել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։ Նա France Info ռադիոկայանին ասել է, որ երկրի ղեկավարը գալու է դիտելու Քաթարում կայանալիք հանդիպումը։ Ուղևորության մանրամասները, ըստ նախարարի, դեռ ճշտվում են, սակայն Մակրոնն արդեն պարտավորվել է գալ աշխարհի առաջնությանը։ Դեկտեմբերի 14-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ֆրանսիան կխաղա Մարոկկոյի…

    Մակրոնը ներկա կլինի Քաթարում կայանալիք Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը
  • Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակը դեռ չի եկել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մյունխենի ամենամյա համաժողովում: «Մենք պետք է ուժ և խիզախություն ունենանք երկխոսությունը վերականգնելու և կայուն որոշում գտնելու համար: Բայց հասկանալի է, որ հիմա այդ երկխոսության ժամանակը չէ»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ չի լինի կայուն և լիարժեք խաղաղություն առանց Ռուսաստանի…

    Առանց Ռուսաստանի գործոնը հաշվի առնելու՝ լիարժեք խաղաղություն չի լինի. Մակրոն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ…

    Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը կայանալիք արարողության ժամանակ կփորձեն վերականգնել իրենց անհանգիստ հարաբերությունները՝ կապված ԱՄՆ նոր օրենքի վերաբերյալ ընդհանուր հիասթափության հետ, որն օգնում է նրանց հաղթահարել տարաձայնությունները, գրում է Politico-ն։ Վերջին ամիսներին Փարիզի և Բեռլինի միջեւ տարաձայնություններ են բորբոքվել պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների, ինչպես նաև էներգակիրների գների իջեցման վերաբերյալ…

    Շոլցն ու Մակրոնը կփորձեն վերականգնել անհանգիստ հարաբերությունները
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից: «Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել` կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության…

    Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
  • ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական ժեստ, ուստի ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց Դաշինքին երկրի անդամակցության: Միևնույն ժամանակ, Կիևին և Մոսկվային պետք տրամադրվեն անվտանգության որոշակի երաշխիքներ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։ Նա նաև հայտարարել է, որ մայրցամաքում անվտանգության ապագա ճարտարապետության կառուցումը…

    Անվտանգության երաշխիքներ անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային. Մակրոն
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում ներկա կլինի աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Լորան Ջակոբելին։ «Նախագահը կաջակցի թիմին, դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Այո, իհարկե, դա շատ հարցեր կառաջացնի։ Ֆրանսիայի և Կատարի փոխհարաբերությունների վերաբերյալ հարցեր, հարցեր այն մասին, որ ԱԱ-ն անցկացվում է մի երկրում,…

    Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո խաղին
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Haqqin.az-ը փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն…

    Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա
  • Ուկրաինայի շուրջ հակամարտությունը մեծացնում է աշխարհում զանգվածային սովի վտանգը. Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում։ Նա արտահայտվել է Twitter-ում. «Ուկրաինայի պատերազմը հանգեցնում է համաշխարհային սովի վտանգի աճի։ Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն աշխատել՝ ապահովելու հացահատիկի անխոչընդոտ արտահանումը»,- ասել է Ֆրանսիայի պետության…

    Ուկրաինայի շուրջ հակամարտությունը մեծացնում է աշխարհում զանգվածային սովի վտանգը. Մակրոն
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին կոչ է արել Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս մասին գրում է The Guardian պարբերականը: Երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում: Պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը լրագրողներին հայտնել է, որ Մակրոնը Ծինփինին կոչ է արել ուղերձ փոխանցել…

    Մակրոնը Ծինփինին հորդորել է ՌԴ-ին բերել բանակցությունների սեղանի շուրջ
  • Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրան մատակարարելով հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգեր: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք հակամարտության կողմ չենք Ուկրաինայում, բայց նրան ցուցաբերում ենք հումանիտար, տնտեսական եւ ռազմական աջակցություն: Եվ մենք պետք է այդ աջակցությունն ուժեղացնենք հակահրթիռային եւ այլ պաշտպանական համակարգերի մատակարարումներով»,-հայտարարել է Մակրոնը France Inter ռադիոկայանին տված…

    Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային․ Մակրոն