fbpx
Սպորտ

Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո խաղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում ներկա կլինի աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղին։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Լորան Ջակոբելին։

«Նախագահը կաջակցի թիմին, դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Այո, իհարկե, դա շատ հարցեր կառաջացնի։ Ֆրանսիայի և Կատարի փոխհարաբերությունների վերաբերյալ հարցեր, հարցեր այն մասին, որ ԱԱ-ն անցկացվում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները չեն հարգում, բայց մրցաշարն այնտեղ է անցկացվում, հետ ճանապարհ չկա։

Նախագահը կաջակցի Ֆրանսիայի հավաքականին, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա»,- Ջակոբելիի խոսքերն է փոխանցում Franceinfo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ