Մակրոն
Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները քննադատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն բանից հետո, երբ նա ասել է, որ Արևմուտքը պետք է հրաժարվի փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ և դադարի թուլություն ցուցաբերել նրա առջև։ Ֆրանսիացի առաջնորդի կոչի վերաբերյալ քննադատական մեկնաբանություններ են հայտնվել հրատարակության Twitter-յան ալիքում։ Ընթերցողների արձագանքն առաջացրել է մի հոդված, որի հղումը թերթը տեղադրել է…
Ֆրանսիայի նախագահը հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը․ նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։ «Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հատկապես Լաչինի միջանցքի շրջանում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել հնարավորը՝ խուսափելու էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին։…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը: «Վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն անհետանա։ Անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը,…
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել Է մանուել Մակրոնի հետ։Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու պահանջը՝ անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու հետ կապված, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մերժել են։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Նյութի հեղինակը նշել է, որ Արևմուտքը «Ուկրաինայից հոգնածության նշաններ» է ցույց տալիս եվրոպական երկրների տնտեսությունների վրա հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքների պատճառով։…
Հունիսի 19-ին Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին նախագահ ընտրվեց Էմանուել Մակրոնը։ Փորձագետները ենթադրում են, որ Ֆրանսիայի նախագահը խնդիրներ կունենա Ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո, քանի որ նրա կողմնակիցները չեն ստացել մանդատների բացարձակ մեծամասնությունը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նշվում է, որ Մակրոնը ստիպված կլինի դաշնակիցներ փնտրել հակառակորդների մեջ, հավանաբար դա կլինեն «Հանրապետականները», քանի որ մելանշոնիտներն ու «Ազգային…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ‘ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով…
Ֆրանսիայի նախագահը ԲՖՄ-ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել Է այն հարցին, որը վերաբերում Է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությանը: «Դա երկար ճանապարհ Է, բայց հույսի շող կա»,-պատասխանել Է նա: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը կրկին շեշտել Է, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի» մի մաս Է: Մոլդովան կարող Է ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան բավական կոշտ արտահայտություններով դատապարտել է թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրական ծովի որոշ կղզիների նկատմամբ, հաղորդում է Աթենքի Katemirini թերթը: Բրյուսելում Եվրախորհրդի նիստից դուրս գալիս Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների և հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ…
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»: Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից: «Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը։ Նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայի իրադրության հետ կապված հարցեր, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները», եվրոպական անվտանգության և էներգետիկ հարցեր:»,-…
Ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։ Արարողությունը կկազմակերպվի Ելիսեյան պալատում, այն կանցկացնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Այդ պահից պաշտոնապես կսկսվի Հանրապետության նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Երկու երկրների ղեկավարների զրույցը առաջինն էր Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Անցած շաբաթ օրը Մակրոնը զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու…