մահապարտ
Սոմալիի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի պատճառով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ
Սոմալիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մայրաքաղաք Մոգադիշոյի արևմուտքում գտնվող ռազմաբազայում, ինչ հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 6 զինծառայող, Reuters լրատվական գործակալությանը հայտնել են ռազմական բազայից և հիվանդանոցից։ Մահապարտ-ահաբեկիչը քողարկվել է սովորական զինվորի հանդերձանքով և միացել մյուսներին, երբ նրանք կիրակի առավոտյան մտել են ռազմաբազա, որից հետո գործի է դրել պայթուցիկ սարքը։ Մոգադիշոյի հիվանդանոցներից մեկում Reuters-ին…
Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ընթանում է հրաձգություն։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ հրաձգության հետևանքով կան զոհեր ու 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA-ն, հղում անելով՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Նշվում է, որ ականտեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների խումբը ներխուժել է շենք, որից հետո…
Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մահապարտները պայթուցիկ սարքեր են ակտիվացրել անմիջապես հոսպիտալի մոտ, իսկ այս պահին հրաձգություն է ընթանում։ Ըստ աղբյուրի՝ ողջ մնացած մահապարտները կրակում են թալիբների ուղղությամբ։
Մահապարտները հարձակվել են Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա․ կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի պաշտպանության նախարարի տան վրա, որի հետևանքով սկսվել են 5 ժամ տևած բախումներ։ Այս մասին տեղեկացրել է այդ երկրի ՊՆ-ի ներկայացուցիչը։ Նշվում է, որ ոչնչացվել է գրոհող 5 մահապարտ։ Հանձակման ենթարկված կողմից կա 8 զոհ և տասնյակ վիրավորներ։ Ըստ եղած տվյալների՝ նախարարն ու նրա ընտանիքի անդամները չեն…
Պայթյուն՝ Բաղդադում. կան զոհեր
Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել՝ իրեն պայթեցնելով Բաղդադի շուկայում: Արդյունքում՝ զոհվել է 8 մարդ, ևս 10-ը՝ ստացել վնասվածքներ։ Հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Նշվում է, որ քաղաքի այդ շրջանը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Շրի Լանկայի մահապարտների թվում եղել են եղբայրներ Կոլոմբոյի ամենահարուստ ընտանիքից
Շրի Լանկայի մահապարտ ահաբեկիչներից 2-ը եղել են համեմունքի խոշորագույն արտահանողներից մեկի որդիները։ Նրանք եղել են մայրաքաղաք Կոլոմբոյի ամենահարուստ մուսուլմանական ընտանիքից։ Աս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Խոսքը Ishana Exports ընկերության հիմնադրի որդիներ Իմսաթ Ահմեդ Իբրահիմի և Իլհամ Ահմեդ Իբրահիմի մասին է։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց հայրը՝ Մուհամմադը, եղել է հարձակումներից հետո ձերբակալված մի…
Ահաբեկչական գործողություն Սոմալիում․ կան զոհեր և վիրավորներ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի…
Լիբիայի ԱԳՆ շենքում մահապարտն ինքնապայթեցում է իրականացրել
Թրիպոլիում Լիբիայի ԱԳՆ շենքի վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել և առնվազն 5-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ մահապարտն իրեն պայթեցրել է ԱԳՆ շենքում: Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:








