fbpx
Աշխարհ

Սոմալիի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի պատճառով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ

Սոմալիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մայրաքաղաք Մոգադիշոյի արևմուտքում գտնվող ռազմաբազայում, ինչ հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 6 զինծառայող, Reuters լրատվական գործակալությանը հայտնել են ռազմական բազայից և հիվանդանոցից։

Մահապարտ-ահաբեկիչը քողարկվել է սովորական զինվորի հանդերձանքով և միացել մյուսներին, երբ նրանք կիրակի առավոտյան մտել են ռազմաբազա, որից հետո գործի է դրել պայթուցիկ սարքը։

Մոգադիշոյի հիվանդանոցներից մեկում Reuters-ին հայտնել են, որ մեկ զոհված զինվոր և ևս վեցը վիրավորվել են։

Դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել հարձակումը, սակայն իսլամիստական ​​«Ալ Շաբաբ» խմբավորումը հաճախակի է ռմբակոծություններ և հրազենային հարձակումներ իրականացնում Սոմալիում և այլ երկրներում։

«Ալ Քաիդա»-ի հետ կապված խմբավորումը ցանկանում է տապալել Սոմալիի կենտրոնական իշխանությանը և հաստատել իր սեփական իշխանությունը՝ հիմնված իսլամական շարիաթի օրենքների խիստ մեկնաբանության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ