մահացածը տնօրենն է
Երազ այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացածը տնօրենն է․ ընկել է հաճախորդի մեղքով
Երեկ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով բարձրությունից: Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով: Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:

