մամուլի խոսնակ
Պրոֆիլակտիկ աշխատանքների ժամանակ զորքի մոտ հայտնաբերվել են սմարթֆոններ
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել, որում նշվում է, որ ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների են տարվել բանակում։ Աշխատանքների արդյունքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի միավոր սմարթֆոններ։ Մամուլի խոսնակի խոսքով սմարթֆոնները վերադարձվելու են զինվորների ծնողներին։ Նա հորդորում է զինվորների ծնողներին զերծ մնալ զինվորներին չթույլատրված հեռախոսներ տրամադրելուց և…
Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԶՈՒ-ում միջադեպի մասին մանրամասներ է հայտնել։ «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-նշել է նա: Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել,…
Արցախում երկու զինծառայող է մահացել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը…
Հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ մամուլի խոսնակ
Հարց. Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում: Պատասխան. Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք…
«Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա․ Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա։ Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ նույնիսկ հասարակական կազմակերպոթյուն է, ֆեյքային չգիտեմ ինչ է և այդպիսի բան չի կարող…
Երեկ կեսգիշերին Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշում․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ավելի վաղ խոսնակը կրկին Facebook-յան գրառմամբ հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:00-22:30-ի…
Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին: «Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,-ասաց Նաղդալյանը: Մամեդյարովը…
Տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է․ ՀՔԾ խոսնակ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է լրատվամիջոցներին։ Սակայն խոսնակը հայտնել է միայն, որ քննչական և այլ դատավարական գործողություններ, բայց կոնկրետ անուններ չի հաղորդել։ Նա նշել է, որ պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։
Պոլսո պատրիարքի ընտրության գործընթացն ինձ համար անընդունելի է․ Բենգլիյան
Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հաղորդում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը: Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական և անձնական սկզբունքներին համահունչ չի ընթանում։ «Այդ ժամանակ հասկացա,…
Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից գաղտնի նվեր չի ընդունել․ մամուլի խոսնակ
Քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ ավագանու «Լույս» խնբակցությունը հայտնել էր, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել և գաղտնի է պահել հանրությունից։ «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի…
Ուղղակի սրտից. Արծրուն Հովհաննիսյանը զինվորներից երգից դրվագ է հրապարակել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորներից մեկը խոսում է հայրենասիրության և հայրենիքի մասին: Ապա զինվոները բոլորով սկսում են երգել: «Ուղղակի սրտից», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութին կից: https://www.facebook.com/arcrun/videos/2606310899404502/
Զախարովան՝ Երևանի ջազ-ակումբներից մեկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկոն անցկացրել է Երևանի ջազ-ակումբներից մեկում։ Նա այս մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ ակումբից։ «Երեկո երևանյան ջազ-ակումբում: 100 տոկոսով համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է», – գրել է Զախարովան։ https://www.instagram.com/p/B4s0FFTIt8T/?utm_source=ig_embed&fbclid=IwAR204skCn7ct4a0QUShkiGEKwb_BhNwJ4T5UjFj_oUkCzhMm_Nprom7Lxfc Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Լայչակի հայտարարությունը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ
Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման…
Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը: Խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ գործընթացն ընթացքի մեջ է։ Հավելենք, որ Sputnik Armenia-ում տեղեկություներ հայտնվել այն մասին, որ փոխոստիկանապետը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ինքը երեկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։













