Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնակցեց Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը՝ 2025թ. ապրիլի 26-ին։
Էջմիածնում մատուցվում է Ճրագալույցի պատարագ – Զատիկ 2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որը նշանավորում է Սուրբ Հարության՝ Զատկի տոնի պաշտոնական սկիզբը։ Այս երեկոյան պաշտամունքը, որը կատարվում է հայկական եկեղեցիներում, պատրաստում է հավատացյալներին Քրիստոսի փառահեղ Հարության ավետիսին։
Տարեմուտի գիշերը նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ավանդական նռնօրհնեքի արարողությունը։ Արարողությունը կանցկացվի Սուրբ Տրդատ բաց խորանում և կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս արարողության ընթացքում նաև կկատարվի Հանրապետական Մաղթանք։ Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք։ Հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին,…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրեց միջկրոնական երկխոսության…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ «Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ…
Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար
Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի…
Այս տարի Սբ. Հարության տոնը կնշվի ապրիլի 12-ին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է 2020 թվականի եկեղեցական տոներն ու հիշատակության օրերը: Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 2020 թվականի եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը՝ ըստ Նոր տոմարի: Ս. ԾՆՈՒՆԴ Անվանակոչություն Ծնունդ Ս. Հովհաննես Կարապետի Բարեկենդան Առաջավորաց պահքի Ս. Սարգիս ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ Ս. Ղևոնդյանց տոն Ս. Վարդանանց տոն Բուն Բարեկենդան Սուրբ…
Ծաղկազարդի տոնին Սուրբ Գեղարդը դուրս կբերվի
Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունը Facebook-ում գրել է. ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ ____________ Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն,…
Կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Կալկաթայից հայ ուսանողներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը…
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, ազատվելով Վեհարանի Ընդհանուր բաժնում, ինչպես նաև Արագածոտնի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի գմբեթին մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից. Մայր Աթոռ
Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։ Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել…
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի պաշտոնից, նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից։














