Մայր Հայաստան
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ թողարկվել է նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին: Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/pcb.2866739380028870/2866726236696851/?type=3&theater
Մայիսի 9-ին ընդառաջ բարեկարգվում է Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի խոսքով` աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Զուգահեռաբար շարունակվում է նաև կանաչ գոտու խնամքի գործընթացը: «Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ բարեկարգել է աստիճանավանդակները, վերականգնել ճաղավանդակները, նաև անմար կրակի հարակից քարասալերը: Խորհրդանշական այս հուշարձանը մայիսի 9-ին ամբողջովին պատրաստ կներկայանա այցելուներին»,- նշել է…