մանկավարժ
Դումանյանի հրամանով՝ պարգևատրվել են մի շարք մանկավարժներ
Այսօր Ուսուցչի օրն է։ Դրա առթիվ ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյանի հրամանով մի շարք մանկավարժներ պարգևատրվել են նախարարության պարգևներով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Պետականությունը ծնվում և ապրում է կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ․ նախագահ Յուրաքանչյուր ՊՇՌ թեստի համար ԵՊՀ աշխատակիցները փոխհատուցում կստանան «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվել…
Մահացել է վաստակաշատ երաժիշտ Գուրգեն Սարգսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը: Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ…
Բարելավումներ` մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվում են մի շարք բարելավումներ. Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ…
Գորգիսյանի շնորհավորանքը և կիսամերկ կնոջ նկարները քննարկումների տեղիք են տվել․ Սա ԱԺ պատգամավորին հարիր պահվածք չէ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ։ Գորգիսյանը «Մալենա» ֆիլմից կիսամերկ հերոսուհու նկարներն է հրապարակել ու գրել. «Շնորհավոր տոնդ, մեր բազմաչարչար Սահմանադրություն»՝ տեղադրելով նաև կինեմատոգրաֆիայի գլուխգործոց համարող ֆիլմի հղումը: https://www.facebook.com/Gorgisyan.Gevorg/photos/a.362987334541161/726488504857707/?type=3&theater Այս գրառում-շնորհավորանքը բուռն քննարկումների ու քննադատության տեղիք է տվել: Facebook-ի օգտատերերը Գորգիսյանին այս համեմատությունը…
Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո․Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի,…
Մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն լինի
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար, և իրենց աշխատավարձից պահումներ չեն լինելու: Նշենք, որ աշխատավարձերի նվազման մտահոգություն առաջացավ, երբ նախարարությունը հայտարարեց, որ մինչև մարտի 23-ը բոլոր ուսումնական հաստատությունները (մանկապարտեզ, դպրոց, քոլեջ, համալսարան), կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, փակ են լինելու:
Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն սկսել են խզել պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ. Անահիտ Բախշյան
«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա կից հրապարակել է…








