Մանչեսթեր Սիթի

  • «Ատլետիկո Մարիդի» ֆուտբոլիստ Ռոդրին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 70 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք «Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջից: 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի չեմպիոնների հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: «Մանչեսթեր Սիթիում» Ռոդրին կխաղա 16 համարի մարզաշապիկի ներքո: ✍️Done deal! Welcome to the Champions, Rodri 🔥 🔵 #mancity pic.twitter.com/CJobsdj7lI — Manchester…

    Ռոդրին կարիերան կշարունակի Մանչեսթեր Սիթիում. պաշտոնական
  • «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ակումբի կազմը համալրել է ՊՍՎ-ի 22-ամյա պաշտպան Խոսե Տասենդեն (Անխելինյո)։ Նշվում է, որ տրանսֆերն արժեցել է 12 միլիոն եվրո։ Անխելինյոն ու «Սիթիի» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

    Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթին նոր համալրում ունի
  • «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան օրեր առաջ հայտարարեց, որ հեռանալու է ակումբից գալիք մրցաշրջանի ավարտից հետո: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն իսկ փոխարինող է փնտրում խաղային այդ դիրքի համար: Marca-ն հայտնում է, Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Իսպանացի մարզչի համար 27-ամյա ֆուտբոլիստը գլխավոր թիրախն է լինելու Սիլվայի հեռանալուց…

    Դավիթ Սիլվային փոխարինելու հիմնական թեկնածուն Ռեալից է
  • Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեով: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը  ֆրանսիացուն ուշադրության տակ է առել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի հարցում անհաջողության հասնելու պատճառով։ «Բարսելոնան» պատրաստ է քննարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ կատալոնացիները ցանկանում են հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։  

    Բավարիան մտադիր է գնել Ուսման Դեմբելեին
  • Դավիդ Սիլվան հայտնել է, որ 2019/20 մրցաշրջանը վերջինը կլինի իր համար «Մանչեսթեր Սիթիի» կազմում: «Սա կլինի իմ վերջին մրցաշրջանը «Սիթիի» կազմում: 10 տարին լիովին բավական է: Ի սկզբանե ակումբը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրս 2 տարով, բայց ես որոշեցի մնալ ևս մեկ տարի: Սա լինելու է եզրափակիչ շրջապտույտը: Ես ընտանիք ունեմ, ուզում եմ նրանց հետ ավելի…

    Սա կլինի իմ վերջին մրցաշրջանը Սիթիի կազմում․ Դավիդ Սիլվա
  • «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա կիսապաշտպան Լերոյ Սանեն հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»։ Ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Մանչեսթեր Սիթիում»։ Sueddeutsche.de-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանը դեռ մի քանի շաբաթ առաջ է գերմանական ակումբին հայտնել իր ծրագրերի մասին։ «Բավարիան» պատրաստ էր խոշոր գումար վճարել Սանեի համար, սակայն այդպես էլ չի հաջողվել ֆուտբոլիստին համոզել վերադառնալ Գերմանիա։ Երիտասարդ գերմանացին դեռ 2016-ին կարող էր տեղափոխվել…

    Սանեն մտադիր է մնալ «Մանչեսթեր Սիթիում»
  • Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է  լրագրողուհի Վլադա Սեդանին համբուրելու դրդապատճառը: «Այս երկու օրվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ինձ լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ ես իսկապես շփվում եմ Վլադայի հետ։ Համբուրեցի նրան ուղիղ եթերում, քանի որ չէի տեսել նրան երկու շաբաթ։ Ես պարզապես չդիմացա այդ պահին։ «Սիթիի» խմբում այդ հարցը սկսեց…

    Համբուրեցի Վլադաին ուղիղ եթերում, քանի որ չէի տեսել նրան երկու շաբաթ. Զինչենկո
  • Մյունխենի «Բավարիան» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեի համար, հայտնում է Լոթար Մաթեուսը, սակայն Բունդեսլիգայի չեմպիոնները փորձում են բանակցել հնարավոր ամենախելամիտ գնի շուրջ: «Բավարիան» կարծում է, որ գերմանացի ֆուտբոլիստին իր հայրենիք վերդարձնելը անհնար է չափազանց բարձր թվերի պատճառով: Ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը ավելի վաղ նշել էր, որ նրանք չեն ցանականում…

    Վստահ եմ, որ Բավարիան պատրաստ է վճարել մինչև 100 մլն եվրո Սանեի համար. Լոթար Մաթեուս
  • «Մանչեսթեր Սիթին» լրջորեն մտադիր է պայմանագիր կնքել Ժոաու Կանսելուի հետ: Կանսելուի տրանսֆերի համար «Սիթին» պատրաստ է 56 միլիոն եվրո առաջարկել: Նա  դիտարկում է որպես Դանիլոյին փոխարինող, ով մշտական խաղաժամանակ ստանալու մտադրության պատճառով ցանկանում է լքել թիմը: Այս մասին հայտնում է The Sun-ը: Նշենք, որ Կանսելուն ավարտված մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 34 հանդիպման:

    Մանչեսթեր Սիթին ցանկանում է պայմանագիր կնքել Յուվենթուսի ֆուտբոլիստի հետ
  • «Բավարիան» լրջորեն հետաքրքրվում է  Լերոյ Սանեի ծառայություններով: Մյունխենյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները և 70 մլն ֆունտ  է առաջարկել  տեղափոխության համար:«Մանչեսթեր Սիթին» դեռևս հստակ պատասխան չի տվել: «Բավարիաի» նախագահ Ուլի Հյոնեսը նախկինում հայտարարել էր, որ ակումբը բանակցություններ է վարում Սանեի տրանսֆերի հարցով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Նշենք, որ Պեպ Գվարդիոլան լարված հարաբերությունների մեջ…

    Բավարիան հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանի ծառայություններով
  • Խոսեպ Գվարդիոլան կգլխավորի «Յուվենտուսը»: Կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի հարցում: Կստորագրվի չորս տարվա պայմանագիր: Այս մասին իր  Twitter-ի էջում գրել է Radio Sportiva-ի լրագրող Ֆեդերիկո Ջենարելին: https://twitter.com/F_Genna88/status/1130937160243306497 Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից և ակումբի հետ նվաճել է 6 տիտղոս:

    Գվարդիոլան և Յուվենտուսը համաձայնության են եկել. Ֆեդերիկո Ջենարելի
  • Ռոդրի Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: «Մանչեսթեր Սիթիից» բացի ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան» և «Բավարիան»: Կատալոնացիները Ռոդրիին տեսնում են որպես Սերխիո Բուսկետսին փոխարինող:Մյունխենյան ակումբն էլ մտադիր է հզորացնել կազմը հաջորդ մրցաշրջանից առաջ: Այս մասին հայտնում է AS-ը: Նշենք, որ Ռոդրին «Աթլետիկո» է տեղափոխվել «Վիլյառեալից» նախորդ ամռանը:

    Եվրոպական գրանդները հետաքրքրված են Ռոդրիի ծառայություններով
  • Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել ԱՊԼ-ի  ակումբները 2018/19 մրցաշրջանի արդյունքներով: Մրցանակային ֆոնդը ԱՊԼ-ի թիմերի համար կազմվում է երեք կետից՝ ֆիքսված բոնուս, պարգևատրում առաջնությունում տեղ զբաղեցնելու համար և հեռուստատեսային իրավունքներից ստացած գումարներ: Այս մրցաշրջանում ամենաշատը վաստակել է «Լիվերպուլը»՝ 149.5 մլն ֆունտ: Երկրորդը «Մանչեսթեր Սիթին» է ՝ 148.1 մլն ֆունտ, երրորդ տեղում է «Չելսին», որը վաստակել է 143.1 մլն ֆունտ…

    Հայտնի է, թե որքան գումար են վաստակել ԱՊԼ-ի ակումբներն այս մրցաշրջանում
  • Մայիսի 12-ին կայացան Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի բոլոր հանդիպումները, որոնք մեկնարկեցին միևնույն ժամին: Լիվերպուլ ում քաղաքի համանուն ակումբը «Էնֆիլդում» 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն: Առաջին քառյակում տեղ գտան նաև «Տոտենհեմը» և «Չելսին»: Պոչետինոյի թիմը վերջին խաղում ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումն «Էվերթոնի» հետ, իսկ «Չելսին» 0-0 խաղաց «Լեսթերի» հետ:…

    «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի չեմպիոն
  • «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր ակնկալիքներով Պրեմիեր Լիգայի եզրափակիչ փուլի կապակցությամբ: Հաղթանակի դեպքում «քաղաքաբնակները» կպահպանեն առաջին հորիզոնականը և կհռչակվեն չեմպիոն: «Լավ կլիներ, եթե առաջինը գոլ խփենք, բայց մենք ուսումնասիրեցինք «Բրայթոն»-ի խաղը եւ գիտենք, թե որքան լավ են նրանք պաշտպանվում: Առաջատարությունը՝ արտոնություն է: Առաջինը գնում ենք, քանի որ մենք բազմաթիվ հանդիպումներում հաղթել ենք, 13-ը՝…

    Դատավորի մեկ սխալը կարող է որոշիչ լինել. Գվարդիոլա