Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել ԱՊԼ-ի ակումբները 2018/19 մրցաշրջանի արդյունքներով:
Մրցանակային ֆոնդը ԱՊԼ-ի թիմերի համար կազմվում է երեք կետից՝ ֆիքսված բոնուս, պարգևատրում առաջնությունում տեղ զբաղեցնելու համար և հեռուստատեսային իրավունքներից ստացած գումարներ:
Այս մրցաշրջանում ամենաշատը վաստակել է «Լիվերպուլը»՝ 149.5 մլն ֆունտ: Երկրորդը «Մանչեսթեր Սիթին» է ՝ 148.1 մլն ֆունտ, երրորդ տեղում է «Չելսին», որը վաստակել է 143.1 մլն ֆունտ գումար:
«Լիվերպուլը» առաջ է անցել «Սիթից» հեռուստատեսային իրավունքների հաշվին: Նրանց հանդիպումները ցուցադրվել են 29 անգամ, իսկ Սիթիինը՝ 26:


