Մանվել Փարամազյան

  • Փարամազյանը կկալանավորվի․ Վերաքննիչը բավարարել է Դատախազության բողոքը

    Փարամազյանը կկալանավորվի․ Վերաքննիչը բավարարել է Դատախազության բողոքը

    ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կկալանավորվի։ Այս մասին Lurer-ին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանին ազատ էին արձակել՝ 70 միլիոն գրավի դիմաց, բայց Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, ինչ էլ հենց բավարարվել է։ Փարամազյանին մեղադրում են խարդախությանը օժանդակելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

  • Փարամազյանը կմնա Քաջարանի համայնքապետ․ Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը

    Փարամազյանը կմնա Քաջարանի համայնքապետ․ Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը

    ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը, որով Դատախազությունը պահանջում էր կասեցնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Այս մասին հայտարարություն են տարածել Փարամազյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Այսպիսով՝ Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքապետ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է խարդախության, կաշառք տալու, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք…

  • ԱԱԾ-ն միջնորդել է՝ կասեցնել Քաջարանի համայնքապետի լիազորությունները․ փաստաբաններ

    ԱԱԾ-ն միջնորդել է՝ կասեցնել Քաջարանի համայնքապետի լիազորությունները․ փաստաբաններ

    ՀՀ ազգային անվտանգությն ծառայության քննչական դեպարտամենտը որոշել է կասեցնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի լիազորություններն ու այս հարցով միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սրա վերաբերյալ հայտարարություն են տարածել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։ Հայտարարությունում ասվում է, որ նրանք այս մասին տեղեկացել հոկտեմբերի 5-ի երեկոյան։ Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ-ն այսպիսի որոշման հիմք է ներկայացրել այն հանգամանքը, որ…

  • Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց

    Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց

    Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։

  • Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ․ փաստաբանների բողոքը մերժվեց

    Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ․ փաստաբանների բողոքը մերժվեց

    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ Փարամազյանի խափանման միջոց կալանքի ընտրության դեմ, մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Նիստը նախագահել է դատավոր Արմեն Դանիելյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում էր ընտրել Երևանի ընդհանուր իրավասության  դատարանը։ Նշենք, որ Փարամազյանը մեղադրվում է խարդախության, կաշառակերության և ընտրողների կամաարտահայտությանը խոչընդոտելու մեջ։

  • Այսօր Վերաքննիչում կկայանա Քաջարանի քաղաքապետի գործով միջնորդության քննությունը

    Այսօր Վերաքննիչում կկայանա Քաջարանի քաղաքապետի գործով միջնորդության քննությունը

    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշման դեմ։ Այդ միջնորդության քննությունը կայանալու է այսօր՝ ժամը 15:00-ին։ Միջնորդությունը կքննի Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։

  • Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց

    Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց

    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր բավարարել է։ Այսպիսով՝ Փարամազյանը կալանավորվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել քաղաքապետին պատկանող մեքենայում և բնակարանում։ Այհունհետև հայտնի էր դարձել, որ նրան Երևան են բերել։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ Խարդախությանը օժանդակելու կամ…

  • Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

    Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Հիշեցնենք, որ Փարամազյանին 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11.15 Քաջարանից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:…

  • Ինչ է ունեցվածք է հայտարարագրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը

    Ինչ է ունեցվածք է հայտարարագրել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը

    Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ում բնակարանում և մեքենայում երեկ խուզարկություն էր իրականացնում ԱԱԾ-ն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր հայտարարագիրը։ Ըստ դրա՝ Փարամազյանը տարեսկզբում միանձնյա սեփականության իրավունքով 1 հասարակական նշանակության շինություն և 1 բնակարան է ունեցել Քաջարանում, որը տարեվերջում պահպանվել է: Նա տարեսկզբում ունեցել է 2019 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը պահպանվել…

  • ԱԱԾ ծառայողները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան

    ԱԱԾ ծառայողները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան

    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ԱԱԾ աշխատակիցները տեղափոխում են Երևան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Հայրապետյանը։ Նա տեղափոխությունը որակել է «ապօրինություն»։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ խուզարկություն է իրականացրել Փարամազյանի բնակարանում և ավտոմեքենայում։

  • ԱԱԾ-ն խուզարկում է Քաջարանի քաղաքապետի մեքենան

    ԱԱԾ-ն խուզարկում է Քաջարանի քաղաքապետի մեքենան

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենան։ Այս մասին գրում է News.am-ը։ Նշվում է, որ ավելի վաղ խուզարկվել է նրա բնակարանը։

  • Քաջարանի համայնքապետը անհեթեթություն է համարել իրեն առաջադրված մեղադրանքը

    Քաջարանի համայնքապետը անհեթեթություն է համարել իրեն առաջադրված մեղադրանքը

    Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ «Անհեթեթ, շինծու գործեր են իմ դեմ հարուցված, այդ առիթով են կանչել։ Երկուշաբթի օրը կներկայանամ, խուսափելու ոչինչ չունենք, ոչ էլ որևէ մեկից վախենալու հարց կա։ Այդ մեղադրանքը անհեթեթություն էր, մենք էլ անակնկալի եկանք, երբ ծանուցագիրն ստացանք, քանի որ իրավական տեսանկյունից հիմք չկա։ Անհասկանալի է, թե…

  • Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

    Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Նա նշել է, դատարանը որոշել է մերժել նախաքննական մարմնի միջնորդությունը, քանի որ հիմք չի տեսել։