Փարամազյանը կմնա Քաջարանի համայնքապետ․ Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը

Հրապարակող՝

manvel paramazyan

Ամենադիտվածներ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը, որով Դատախազությունը պահանջում էր կասեցնել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները։

Այս մասին հայտարարություն են տարածել Փարամազյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Այսպիսով՝ Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքապետ։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է խարդախության, կաշառք տալու, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ Փարամազյանը կալանքի տակ է։

Ամենաթարմ