մանրէազերծման աշխատանքներ
Այսօր կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը: Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, սակայն լինում են թերացումներ,…