fbpx
Կրթություն

Ստուգայցեր Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում

Այսօր կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, սակայն լինում են թերացումներ, որոնք տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրված անհրաժեշտ ցուցումների և խորհրդատվության արդյունքում արագ վերացվում են՝ նվազեցնելով համաճարակի տարածման հավանականությունը:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

https://www.facebook.com/eibarmenia/posts/744678139636620?__xts__[0]=68.ARBGBIgA6AUcJgE8QjK7g0ESCrBIhGUbBuCUUZAI5vDHgFAZ2B2eizAQ9CF6IX9H1p5vG35jkkIn4LZg7-jMrQjtCfik0cCEazejZTVCKX3IY-jUOClaB0IxY_YAux66_kjlJqtX0sZoN0t4pOCuPmAST2CmNzqP90uRPbjY6D2gr14_ug5eF7rHxQjjBifyflPi1YLkvAdV-sjClMX0fqBtWi4etDVPJTobL8TDaS0kJzsHmg7ZHYos8meh84xD_qQF9ynwx5VDmXIhqI32Psr1jU54hQwugmoMKS7zgHpcea1avU2fm-9qlpto-tzVlBgKmYZ7PsPUtjrvBDUoFplpT80fQKisQr54gk1yz4LSG_Y_4N4EpLHzrMzkl6P7a7lBzs-F6dLGqJD2lFET3s1ZdemFePbW5eVJCAR0V4CnrWjwHFYWKM9V_CHQRp6649dR-Lf1SF1TQ1_nW1uvwLs-bQrRsbOJNXVhGj6Ggcq7ZE7_wQU&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ