մաշտոցի պողոտա
Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա -Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային…
Այսօր` 09:00-ից 18:00-ը, փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը: «Հաղթանակ» կամուրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը:
Վեճ և դանակահարություն Մաշտոցի պողոտայում
Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության…
Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կարվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում նոյեմբերի 27-ին՝ Մաշտոցի պողոտայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ փոփոխությունը կատարվելու է Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում․ տվյալ հատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով: Ըստ աղբյուրի՝ սա արվում է Երևանի կենտրոնական ճանապարհահատվածներում մեքենաների կայանատեղիների…
Հրդեհ Մաշտոցի պողոտայի «Բլեք Անգուսում»
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կա զոհ Հրդեհ Գյումրիի շենքերից մեկի շքամուտքում. կան տուժածներ Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական…
Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Մաշտոցի պողոտայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2021թ. հունիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում Երևանի 34-ամյա բնակիչն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որից հետո վերջինս վրաանցման է ենթարկվել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նույն օրը՝ ժամը…
Մաշտոցի 37 հասցեում ապօրինի կառուցված տաղավարը ապամոնտաժվել է
Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի…
Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել)…
Հայկ Հարությունյանը, իմիջայլոց, սուտ ցուցմունքներ էր տվել. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող, իրավաբան Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայկ Հարությունյանը, իմիջայլոց, սուտ ցուցմունքներ էր տվել: Մասնավորապես. Սուտ ցուցմունք 1. Հայկ Հարությունյանը պնդում է, որ, փետրվերի 29-ին օպերատիվ տվյալներ էին ստացել զենքի մասին ու դրա համար են Ազատության հրապարակ եկել մարտի 1-ի առավոտյան: Իրականում. մարտի 1-ին հանրահավաքը ցրվեց նախորդ օրը Արթուր…
Հրդեհ Մաշտոցի պողոտայում
Հուլիսի 12-ին, ժամը 08:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում, այրվում են արկղեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ այրվել են չգործող խանութների փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել 08:51-ին: Այս մասին…
Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում
Հուլիսի 12-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ): Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին: Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես…
Հեծանիվի գողության փորձ Մաշտոցի պողոտայում
Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ և փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը: Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն…
Թմրամոլները շենքի տանիքում. ոստիկանները երկուսին բռնել են
Հունիսի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել և «ծակվում են»: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, արագ տեղ հասնելով, շենքի տանիքում նկատել են երեք երիտասարդի, որոնք ձեռքերից նետել են ինչ-որ իրեր և փորձել դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է…
Կոտրված ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենայի վրա
Հունիսի 14-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բակում քամուց ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» և «Mercedes…
ՃՏՊ Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ
Մայիսի 21-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝…















