Մասիսի Մայիլյան
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալել է Զոհրաբ Մնացականյանին
Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հայտնում են ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են…

