մասնագետներ
Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ կաշխատի ոլորտի առաջատար ընկերություններում
Նոյեմբերի 27-ին PicsArt ընկերության Երևանի գրասենյակում Մեքենայական ուսուցման յոթամսյա խորացված դասընթացի 31 շրջանավարտ ստացել է ավարտական սերտիֆիկատ: Հայտնում է itel.am-ը: Նրանք աշխատանքի կանցնեն Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար այն ընկերություններում, որոնք լայնորեն կիրառում են արհեստական բանականության լուծումներ՝ իրենց ծառայություններում ու պրոդուկտներում: PicsArt-ի հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նշել է, որ սա ընկերության կազմակերպված արդեն երկրորդ…
Սուրճը և թեյը վնասակար են հղիների համար
Կոֆեինը հղիների շրջանում պտղի փոքրացման պատճառ է դառնում: Դա պարզել են իռլանդացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում: 941 հղի կնոջ տվյալները ցույց են տվել, որ կոֆեինի օրական յուրաքանչյուր ավելորդ միլիգրամը հղիության առաջին երեք ամսում պտղի չափսը նվազեցնում է 72 գրամով: Իսկ կոֆեինի հիմնական աղբյուրներ են սուրճը և թեյը:…
Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է 168.am լրատվականը: Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների…



