մարդու իրավունքների պաշտպանություն

  • Այսօր լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրել են, թե չպե՞տք է թույլ տրվի հավաքներ կազմակերպել, քանի որ ընդդիմություն ասում է, որ սա կարծես թե ազատ խոսքի ճնշում է։ «Իմ կարծիքով, ընդդիմությունը հասարակությանը ցույց տալու հանգամանքներ ունի, իբրև իրենք պատրաստ են շատ հուժկու հավաքներ կազմակերպել և ահա արտակարգ դրությունը իրենց, իրենց պլաններին խանգարում է և իրենք…

    Ընդդիմությունն ունի կեղծ օրակարգ․ Ռուստամ Բադասյան
  • ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել Ն. Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը…

    Վարչապետը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը
  • ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին: Այցը կապված է Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության բերման ենթարկված անձանց
  • Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից հայտարարություն է տարածվել, որը կոչ է անում Հայաստանում բոլորին, ովքեր հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում…

    ԵՄ-ն հորդորում է Հայաստանին դատապարտել ատելության խոսքը
  • «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը լավ հարթակ էր շահագրգիռ պետական մարմինների միջև քննարկումներ նախաձեռնելու և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձին ծանոթանալու հարցում: Այս մասին «Մարդու իրավունքները և զինված ուժերը» թեմայով համաժողովի ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա շեշտել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր…

    Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ-ի առաջնահերթություններից է