ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին: Այցը կապված է Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։
Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)