մարդու իրավունքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումները և կոչ անում անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Բանաձևում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումներին և ժողովրդավարական գործընթացների սահմանափակմանը Ադրբեջանում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության…
Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաները՝ կապված հոկտեմբերի 26-ի վիճահարույց ընտրությունների հետ, արտացոլում են Վրաստանի քաղաքական լանդշաֆտում աճող լարվածությունը։ Ոստիկանական ճնշումներն ու ընդդիմության դիմադրությունը ընդգծում են ժողովրդավարական կառավարման, խաղաղ հավաքների ազատության և լրատվամիջոցների իրավունքների հարցերի հրատապությունը։ Բողոքի ցույցերը ցրելու համար ոստիկանության կողմից պարբերաբար ուժի կիրարկումը հարցականի տակ է դնում պետության ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալը։ Վրանների ապամոնտաժումն ու…
COP29 կլիմայական գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Բաքվում, Կոնգրեսի անդամ Ֆրենկ Պալոնեն (Դեմոկրատ, Նյու Ջերսի) բախվել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած բողոքի ակցիաներին և բացառվել է նախագահ Իլհամ Ալիևի հետ կարևոր հանդիպումից։ Պալոնեն, ով մշտապես բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Արցախի հայերի էթնիկ զտումների հարցը, իր զարմանքն է հայտնել Ալիևի կողմից Կոնգրեսի անդամներին լռեցնելու…
Ադրբեջանի վարչակազմը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը Արցախի բռնազավթված տարածքներում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Վերջին ամիսներին Ստեփանակերտում ոչնչացվել են հասարակական նշանակության շինություններ և բնակելի տարածքներ՝ ընդգծելով ադրբեջանական կողմի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության շարունակական բնույթը։ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Ստեփանակերտի…
Փետրվարի 28-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկել ելույթով: Azat TV-ին ներկայացնում է նախարարի ելույթ ստորև. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ…
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով: «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով…
Իսկ ի՞նչ կլիներ, եթե «խաղաղության դարաշրջանը» չբերվեր օրակարգ: Այս հարցը ծագեց վարչապետի հրապարակ բերած միջազգային հանրության կողմից առաջարկված Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկի մասին ելույթից հետո առաջացած տարերային քննարկումների, կարծիքների ու հիասթափությունների հետ մեկտեղ։ Ըստ էության, ոչ մի տարբերություն չէր լինի արտաքին քաղաքականության հարցում, բացի «խաղաղության դարաշրջանի» մասին հանրությանը մատուցվող ծրագրերին առնչվող խոսակցություններից: Ինչու՞…
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 29-ին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տարածված հաղորդագրությունից։ Հայաստան է գալիս Վրաստանի ԱԺ նախագահը «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերա՝ ԱՄՆ-ում «Ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։ Թաթոյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա․ նա բարձրաստիճան հանդիպումներ կունենա պետական մարմիններում «Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում:…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Դատախազությունը ստուգում է Ադրբեջանի 6 զինծառայողներին գերի վերցնելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները Ադրբեջանցի զինծառայողները որոշ հատվածներում դպրոցների հարևանությամբ են տեղակայված․ ՄԻՊ «ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկման ընթացքում ներկայացրել եմ…
«Ավրորա» մարդասիրական 6-րդ մրցանակն այս տարի տրվել է արդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Լուսենգեն տարիներ շարունակ աջակցել է այն կանանց, ովքեր պատերազմների ժամանակ սեռական բռնության են ենթարկվել։ Նա համարձակորեն խոսել է…
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։ «Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի…
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ռուսաստանին՝ մարդու իրավունքների թեմայով ԵԱՀԿ ամենամյա նիստը խափանելու համար․ այն այս տարի նախատեսված էր սեպտեմբերի 27-ին։ Նա նշել է, որ ափսոսում է՝ մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի վերահսկողությունը՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից արգելափակելու այս փորձը։ Բլինքենը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ամեն դեպքում կկարողանան մարդու իրավունքների թեմայով…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև՝ 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին: Բանաձևի նպատակն է օժանդակել վերացնելու հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները: Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը զեկույցի վերաբերյալ հանդես է եկել…