մարզպետ
Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել է
Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը կալանավորվել է։ Այս տվյալը Civic-ի հետ զրույցում հաստատել է Քննչական ծառայությունից։ Նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանն անցնում է հուլիսի 13-ին տեղի ունեցած հրաձգության ու ծեծկռտուքի գործով, որում շոշափվում էր հիմնականում Պողոսյանի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունները։ Սակայն…
Արայիկ Հարությունյանը մեդալներով է պարգևատրվել արարատցի զինծառայողներին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել Արարատի մարզի մի շարք զինծառայողներ: Մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին: Մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը: «Մարտական ծառայություն»…
Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը
Արարատի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ Թևոնյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, սակայն այն չէր ստորագրվել։ Այս մասին տեղեկանում ենք Իրավաբան․net-ից։
Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը կեղծ են․ Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որոշ ընդդիմադիր հատվածներ առիթը բաց չեն թողել՝ այս լուրը հերթական կեղծ լուրի ստեղծման համար օգտագործելու մասով։ Նրանք տեղեկություն են տարածում, թե Թևոնյանի հրաժարականը կապված է Տիգրանաշենի հանձնման վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Թևոնյանն էլ…
Գեղարքունիքը նոր մարզպետ ունի
Կառավարությունն այսօր նիստի ընթացքում որոշվեց Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզի ղեկավար։ Ավելի վաղ Սարգսյանն ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ իր համար պատիվ է հայրենի մարզը ղեկավարելը։
Գյումրիի ավագանու ընտրությունների օրը հայտնի է
Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում համամասնական ընտրակարգով կանցկացվեն համայնքի ավագանու ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ որոշումը ստորագրել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում
Տավուշի մարզպետարանից տեղեկանում ենք, որ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին ՀՀ նախագահը պետական այց կկատարի Բուլղարիա Նշվում է, որ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են իրականացվող ծրագրերի արդյունքներին։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը…
Գեղարքունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից
Օգոստոսի 1-ին Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է. Գնել Սանոսյան Երանոսում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ. Գնել Սանոսյան 1․ Գնել Սանոսյանին…
Սոթքի հանքավայրը չի աշխատում․ Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադաձել է Սոթքի հանքավայրի թեմային։ Նա նշել է, որ Սոթքի հանքավայն այս պահին չի աշխատում։ Մարզպետը հայտնեց նաև, որ հանքավայրի աշխատակիցներն ու տեխնիկայի մի մասը դուրս են բերվել այդտեղից՝ անվտանգության տեսանկյունից ելնելով։ Սանոսյանը խոսելով Գեղարքունիքում գրանցված այսօրվա միջադեպի մասին, ասաց, որ այն եղել է նույն դիրքի համար։ Մեր…
Անհայտ կորած հայ զինծառայողը գնտվել է․ մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ բացի 3 զոհն ու 3 վիրավորը, ունենք նաև մեկ անհայտ կորած։ Azatutyan հետ զրույցում Սանոսյանը հայտնեց, որ կորած զինծառայողը գտնվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նշել է, որ բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար։
Սանոսյանը մանրամասնել է, թե ինչ պայմաններում են զոհվել 3 հայ զինծառայողները
Հուլիսի 28-ի գիշերը՝ 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է իրավիճակը ու շարունակ փոխհրաձգությունը դադարել է միայն 10:40-ի կողմերը՝ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպից է սկսվել լարումը ու ինչ պայմաններում են զոհվել 3 հայ զինծառայողները։ Սանոսյանը Azatutyan հետ զրույցում ասել է, որ 03:40-ից…
Հայկական ԶՈւ-ն կանխում է ադրբեջանական զորքերի տեղաշարժերի փորձերը․ Սանոսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ բացի 3 զոհն ու 3 վիրավորը, ունենք նաև մեկ անհետ կորած, ում մասին դեռ ինֆորմացիա չկա։ Այս մասին նա հայտնել է Azatutyan հետ զրույցում։ Սանոսյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի լճեր, Վերին Շորժայի ուղղությամբ։ Մարզպետը հայտնեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժերի փորձերը հայկական…
Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դատարան միջնորդություն էր ներկայացվել Կարեն Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ. «Այսօր դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը»,- ասաց Թադևոսյանը: Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և…
Երասխի բնակիչների մոտ խուճապ չկա, խուճապը լրագրողների մեջ է․ մարզպետ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Կառավարության նիստից նիստից լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ, որի ընթացքում խոսվեց Երասխում իրավիճակի մասին։ Նա ասաց, որ այս գիշեր լրիվ նորմալ է եղել։ Նրա խոսքով՝ սահմանին այդ վիճակը չի շարունակվի, բայց պետք չէ ոչինչ բացառել։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Երասխի բնակիչների մոտ խուճախ կա, Թևոնյանն ասաց, որ խուճապ չկա ու…
Շիրակի մարզպետը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին
Հուլիսի 19-ին Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են մարզի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին։ Կողմերը կարևորել են համագործակցությունը, քաղաքացիներին հետաքրքրող հարցերի լուծմանը համատեղ աշխատանքով հասնելը և պատրաստակամություն են…













