մարզպետ

  • Լոռու մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

    Լոռու մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

    Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր Facebook-ի էջում նա գրել է. «Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում,…

  • Կառավարությունը որոշեց․ Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ

    Կառավարությունը որոշեց․ Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ

    Կառավարությունը որոշեց Ռազմիկ Թևոնյանին նշանակել Արարատի մարզպետ։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից։

  • Արարատի մարզպետը հրաժարական է տվել

    Արարատի մարզպետը հրաժարական է տվել

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ, Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե,…

  • Ամենամեծ կորուստը մարդկային կյանքն է․ Շիրակի մարզպետի ուղերձը

    Ամենամեծ կորուստը մարդկային կյանքն է․ Շիրակի մարզպետի ուղերձը

    Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել՝ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ։ Ուղերձը ներկայացրել է մարզպետարանի պաշտոնական կայքը։ «Հարգելի շիրակցիներ Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև…

  • Այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»․ մարզպետ

    Այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»․ մարզպետ

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգանքներս Մասիսի շրջանի (բացառությամբ «քաղաքապետի») և Արտաշատի շրջանի (բացառությամբ Այգեստանի) համայնքապետերին, որոնց մեծամասնությունն իրականում պետականություն կրող անձինք են և հստակ գիտակցում են, թե ինչ պատասխանատու դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, և ինչ մարտահրավերներ են մեր երկրի առջև ծառացած։ Դա նրանց կողմից ապացուցվեց նաև պատերազմի ամենաթեժ օրերին,…

  • Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

    Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

    Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ Ավելի վաղ Հունանյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ու չի կարող համակերպվել եղած իրողությունների հետ։

  • Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սահմանամերձ Այգեձորը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։ Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։ Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև…

  • Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

    Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

    ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Մինչ այդ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ Նոյեմբերի 16֊ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։

  • Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել

    Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պողոս Աբրահամյանին նշանակել է Շիրակի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ», – ասված է որոշման մեջ: Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարության կայքում։

  • Արարատի բոլոր համայնքներում կազմավորվում են կամավորական ջոկատներ․ մարզպետ

    Արարատի բոլոր համայնքներում կազմավորվում են կամավորական ջոկատներ․ մարզպետ

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Զինվորական…

  • Գնել Սանոսյանը այցելել է Գավառում ծնված Մոնթեին

    Գնել Սանոսյանը այցելել է Գավառում ծնված Մոնթեին

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց…

  • Գեքարքունիքի մարզպետն այցելել է հոսպիտալ՝ զինծառայողներին տեսակցության (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Գեքարքունիքի մարզպետն այցելել է հոսպիտալ՝ զինծառայողներին տեսակցության (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ այցելեցի զինվորական հոսպիտալ: Զրուցեցի Արցախյան պատերազմում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ: Տղաներին քաջալերեցի, շուտափույթ ապաքինում մաղթեցի և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում արիություն ցուցաբերելու համար: Առանձնազրույց ունեցա նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ ճշգրտելու վիրավոր զինծառայողների համար ցուցաբերվող բուժօգնության ընթացքում ի հայտ եկած խնդիրները»։…

  • Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ

    Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները: Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է: Գեղարքունիքի մարզի սահմանային…

  • Մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի․ Չոբանյան

    Մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի․ Չոբանյան

    Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝…

  • ԱՄՆ «Փարոս» հիմնադրամը մտադիր է հիմնանորոգել Դրախտիկի դպրոցի մասնաշենքը

    ԱՄՆ «Փարոս» հիմնադրամը մտադիր է հիմնանորոգել Դրախտիկի դպրոցի մասնաշենքը

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր ընդունեցի ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը: ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը: Ողջունելով հիմնադրամի…