fbpx
Զինված Ուժեր

Մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի․ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ:

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:

Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:

Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:

Մեկ անգամ ևս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:

Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:

Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»:

https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/763972107729102?__cft__%5B0%5D=AZXDUtO4Vp1p3XeCGdBX2sV69Jc_iR47bLJIM2f26RYcEbirrWPdWHLom0_IuKAJqoCGaQjwxdvvrsdp1DT7P9PvikdBG-LiqTS7_bbvOaQf4yvG5JuDnbbWpg6O_06qartuvEj9tVRGQMbxlH0BRcDO9uU3zTMhHhhUb15MlWNT-IUKOrsDL2YoWw0ZO7mIrGw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ