Մարիինյան թատրոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1370848479741081/
Երգիչների համար «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի»՝ 15 հազար դոլարի չափով հատուկ մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի շրջանակներում: Մայիսի 13-ին ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կազմկոմիտեի համանախագահ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիևը: «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակն առաջարկել են հիմնել Մետրոպոլիտեն-օպերայի երկրորդ մարդը՝ Սառա Բիլինգհյորսթ-Սողոմոնը,ինչպես նաև «Մեներգում» մասնագիտությամբ ժյուրիի նախագահը, և ԱՄՆ-ից մեր…