fbpx
Մշակույթ

Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթին «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակ կհանձնվի

Երգիչների համար «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի»՝ 15 հազար դոլարի չափով հատուկ մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի շրջանակներում: Մայիսի 13-ին ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կազմկոմիտեի համանախագահ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիևը:

«Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակն առաջարկել են հիմնել Մետրոպոլիտեն-օպերայի երկրորդ մարդը՝ Սառա Բիլինգհյորսթ-Սողոմոնը,ինչպես նաև «Մեներգում» մասնագիտությամբ ժյուրիի նախագահը, և ԱՄՆ-ից մեր ընկերներից ևս մի քանիսը»,-ասել Է Գերգիևը, հույս հայտնելով, որ պարգևը կստանա Ռուսաստանը ներկայացնող երաժիշտը: Մրցանակի դափնեկիրը նաև իրավունք կստանա ելույթ ունենալ Խվորոստովսկու (1962-2017 թթ.) հայրենի քաղաքում՝ Կրասնոյարսկում: Պ.Ի.Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 17-ից մինչև 29-ը: Մրցույթին մասնակցելու համար ռեկորդային թվով՝ 954 հայտ Է ստացվել 58 երկրից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ