Մարիո Գյոտցե
Գյոտցեն հնարավոր է վերադառնա Մյունխենի Բավարիա
Գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը Twitter-ի իր էջում գրառում էկատարել։ Գրառման մեջ նշել է, որ կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հնարավոր է վերադառնա Մյունխենի «Բավարիա»: Հայտնի է, որ «Բավարիայում» քննարկում էր տեղի ունենում Մարիո Գյոտցեի վերադարձի մասին: „Ich will unbedingt noch die Champions League gewinnen!“ https://t.co/eQK3o4IaN6 — Christian Falk (@cfbayern) September 17, 2020 Հիշեցնենք, որ Մարիոն խաղացել է մյունխենյան…
Մարիո Գյոտցեն մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը
Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն առաջարկ է ստացել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիից»։ Սակայն կիսապաշտպանը որոշել է մերժել Դևիդ Բեքհեմի ակումբին։ 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ֆիորենտինան»։ Գերմանիայի ավարտված առաջնության ընթացքում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։
Գյոտցեին խորհուրդ եմ տալիս տեղափոխվել Լա Լիգա․ Տեր Շտեգեն
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին։ «Մարիոն կարողանում է վերահսկել գնդակն ու ճշգրիտ փոխանցումներ կատարել: Խորհուրդ կտամ նրան տեղափոխվել Լա Լիգա, քանի որ իր խաղային որակներով նա ամբողջությամբ համապատասխանում է առաջնությանը: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի նա ճիշտ որոշում ընդունի իր ապագայի հարցում»,- Տեր Շտեգենի խոսքերը փոխանցում է…
Ադամյանի արդյունավետ խաղի շնորհիվ Հոֆենհայմը հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Առաջին կեսից հետո հյուրերը Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ հաղթանակ էին տանում 1-0 հաշվով։ Ընդմիջմանը պահեստային նստարանին մնացած Սարգիս Ադամյանը մտավ փոխարինման ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ Նախ 79-րդ րոպեին Ադամյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Րոպեներ անց մեր հավաքականի հարձակվողի արդյունավետ փոխանցման…
Գյոտցեն ցանկանում է խաղալ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին՝ չնայած ձեռքի կոտրվածքին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարիո Գյոտցեն իր Instagram-ի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր ստացած վնասվածքին: Նա նշել է, որ ցանկանում է մասնակցել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հոկտեմբերի 30-ին կայանալիք գավաթային խաղին։ «Ձեռքի կոտրվածք և դաստակի վնասվածք ունեմ, սակայն կարող եմ խաղալ։ Մենք պետք է պայքարենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- գրել է Գյոտցեն։ https://www.instagram.com/p/B4M1MRIIyK0/?utm_source=ig_embed






