Սպորտ

Մարիո Գյոտցեն մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը

Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն առաջարկ է ստացել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիից»։ Սակայն կիսապաշտպանը որոշել է մերժել Դևիդ Բեքհեմի ակումբին։

28-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ֆիորենտինան»։

Գերմանիայի ավարտված առաջնության ընթացքում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ