Մարկո Վերատի
Մեսսին, Ռամոսն ու Վերատին չկան ՊՍԺ-ի հայտացուցակում
Այսօր Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մեցը» ուժերն է չափելու ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան ակումբն արդեն հրապարակել է հայտացուցակը ու արդեն պարզ է դարձել, որ խաղին չեն լինելու Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսն ու Մարկո Վերատին։ Հայտացուցակից բացակայելու պատճառը վնասվածքն է։
ՊՍԺ-ի 2 ֆուտբոլիստ կորոնավիրուսով են վարակվել
Ֆրանսիական ՊՍԺ-ի 2 ֆուտբոլիստներ՝ Մարկո Վերատին ու Աբդու Դիալոն վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք փարիզյան ակումբի Twitter-ի էջից։ Նշվում է, որ նրանք 2 շաբաթ կմնան ինքնամեկուսացված, որից հետո կրկին թեստ կհանձնեն։
ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Վերատիի հետ
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, մոտ ժամանակներս երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է Telefoot-ի լրագրող Ժյուլեն Մեյնարը: Ըստ նրա՝ կողմերը պայմանգիրը մինչև 2024 թվական երկարաձգելու ուղղությամբ բանակցություններ են վարում։ Երկու կողմերն էլ հույս ունեն համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Նշվում է նաև, որ պայմանագրի համաձայն՝ իտալացու աշխատավարձը կհասնի մինչև տարեկան 11 մլն…
Դու Իբրահիմովիչի ուսապա՞րկն ես. Մբապեն՝ Վերատիին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կատակել է թիմակից Մարկո Վերատիի հետ: Իտալացի կիսապաշտպանն Instagram-ում շնորհավորել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծննդյան տարեդարձի առթիվ, որը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, դարձել է 38 տարեկան: Վերատին սոց.ցանցում լուսանկար է հրապարակել Իբրահիմովիչի հետ, որում իտալացին խփած գոլը տոնում է՝ Զլատանի մեջքին ցատկած. «Դու նրա ուսապա՞րկն ես»,- այսպիսի մեկնաբանություն է թողել Մբապեն:…
Չեմ վախենում ասել, որ մենք ուժեղ ենք Ռեալից. Վերատի
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետ դիմակայության մասին կարծիք է հայտնել՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին: «Մենք ուժեղ ենք «Ռեալ»-ից: Չեմ վախենում խոսել այս մասին, հատկանպես, Կեյլոր Նավասի նման նորեկներ ունենալուց հետո»,- Վերատիի խոսքերըն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: A խմբում այս…
Վերատիի Instagram-ի էջը գողացել էին
ՊՍԺ-ի պաշտպան Մարկո Վերատին բացատրել է, թե ինչու է հավանել թիմակիցներին վարկաբեկող գրառումը: Ֆուտբոլիստը Instagram-ի սթորի բաժնում իր հետևորդներին տեղեկացրել է, որ իր հաշիվը հաքերների ձեռքում է հայտնվել: Մինչ նա կարողացել է վերականգնել այն, հաքերներն իր անունից մի շարք գործողություններ են իրականացնել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքից հետո Վերատիի և թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի…
Ինչ կոնֆլիկտ է հասունանում ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև․ L’equipe
ՊՍԺ-ում մեծ կոնֆլիկտ է հասունանում թիմի խաղացողների միջև: Այս մասին տեղեկացնում է L’equipe-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը, փարիզյան ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատին Instagram-ում հավանել է մի գրառում, որը վիրավորական արտահայտություններ է պարունակել թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի և Կևին Տրապի հասցեին: Դրանից հետո թիմակիցների միջև հարաբերությունները լարվել են: Նշենք, որ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, թե…
Եթե Նեյմարը ցանկանում է հեռանալ, ակումբը պետք է տա նրան այդ հնարավորությունը. Վերատի
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, անդրադառնալով ակումբի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Նեյմարի համար այժմ ծանր ժամանակներ են: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Խնդիրներ կան նաև ֆուտբոլիստի անձնական կյանքում: Եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, ապա ակումբը պետք է տա նրան այդ հնարավորությունը: Չեմ կարծում, որ որևէ թիմի համար օգտակար կլինի…
«Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն հետաքրքրված են Տանգի Նդոմբելեի ծառայություներով
Տանգի Նդոմբելեն ամենայն հավանականությամբ կլքի «Լիոնը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նդոմբելեի ծառայություններով սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: «Սիթին» Նդոմբելեին դիտարկում են որպես Ֆերնանդինյոյին փոխարինող: Փարիզյան ակումբը դիտարկում է Նդոմբելեին որպես Վերատիի հավանական փոխարինող:Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Տանգի Նդոմբելեի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
ՊՍԺ-ի կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա կիսապաշտպանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպմանը: Թոմաս Տուխելի խոսքերով` Վերատին կարող է մասնակցել նաև Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բորդոյի» դեմ խաղին: Հաղորդում է armsport.am-ը։