Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում: Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի հաղթողն է
Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում: Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը: Այսօր հանդես կգան նաև մեր մյուս երկու մարզիկները` Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը, որոնք մտել են…



