Մարշալ Բաղրամյան
Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: ՆԳՆ ԱԻՊԾ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջաբրայիլում․ ԱԻՊԾ Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել:
Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին: «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար»…
Ջերմուկի զբոսաշրջային վայրերում տեղադրվել են հուշարձաններ
Ջերմուկի զբոսաշրջային վայրերում տեղադրվել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը, Ջերմուկի պատմությունը կերտողներից մեկի՝ Կիրիլ Սերգեևիչ Դրեպալոյի հուշարձանը, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև կոշիկ մաքրող մարդու՝ Պլատոնի հուշարձանը: https://www.facebook.com/Jermuknews/posts/2511507592219177?__xts__[0]=68.ARDg0rE7pDiTAyB-fyV5bCwhCOr6VZhzENcQgIWjTP2ywS_6ZRLcvIGnQ4Jm1UjlvUBU–WTmMZEXVRXeqm9tvQrXhvQ7ZcBpdh_y665NjpyZQezcL1bmHCXhMhvwl-_qYtf9dxrwNMtiVBF41T_7UM26VPLYe0sUYpXR3LCol-e4K6dCAwmmw8o5x4mjOI96Lmrw7ERekqvY9-PLVtBc4faoKD1i71bjnbkOCR7kFsQXIS6qJL4phHfLyuAn_F9VOViMZeE2R2CplinfCLznBusVhkiFzF40oB-v0tTy4O7Rn5MIf1ZTrr4tQ5Ro9ug-D9o3Oag1IZEy1Dm9BbX6KZWdg&__tn__=-R
Որոշ ժամանակով գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ «Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ: https://www.facebook.com/yermetro/posts/2215209802057814