մարսել

  • Մարսելը հետաքրքրված է Արսենալի պաշտպանով

    Մարսելը հետաքրքրված է Արսենալի պաշտպանով

    «Մարսելը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Նշվում է, որ «Մարսելը» դիմել է «Արսենալի» ղեկավարությանը, որպեսզի պարզի, թե ինչ պայմաններում լոնդոնյան ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին։

  • Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

    Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

    Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը: «Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորվել է՝ ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով: Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ…

  • Արցախը Հայաստան է․ հայ երկրպագուների ակցիան՝ Մարսել-Քարաբաղ խաղի ժամանակ

    Արցախը Հայաստան է․ հայ երկրպագուների ակցիան՝ Մարսել-Քարաբաղ խաղի ժամանակ

    Հայ երկրպագուները ակցիա են իրականացրել երեկ կայացած «Մարսել» – «Քարաբաղ» խաղի ժամանակ։ Այն անց էր կացվում Կոնֆերենցիաների Լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում։ Հայ երկրպագուները մի մասը խաղին ներկայացել է հայկական դրոշներով, ինչպես նաև՝ գրառումով։ Դրա վրա գրված է եղել՝ «Արցախը Հայաստան է»։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հօգուտ «Մարսելի»։

  • Տհաճ միջադեպ Լիոն-Մարսել խաղի ժամանակ․ շշով հարված են Պայեի գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Տհաճ միջադեպ Լիոն-Մարսել խաղի ժամանակ․ շշով հարված են Պայեի գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արտառոց դեպք է տեղի ունեցել Լիգա-1-ի «Լիոն»-«Մարսել» հանդիպման ժամանակ։ Խաղի առաջին րոպեներին, երբ «Մարսելի» ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն մոտեցել է, որ իրացնի անկյունային հարվածը, տրիբունաներից նրա ուղղությամբ շիշ են նետել, ինչը դիպել է նրա գլխին և նա վայր է ընկել։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։ Երկար ժամանակ խոտածածկին մնալուց հետո Պայեն ոտքի կանգնել է, բայց…

  • Բորդոյի ֆուստբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բորդոյի ֆուստբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆրանսիական Լիգա 1-ում ուշագրավ դեպք է գրանցվել։ «Մարսել» – «Բորդո» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Սամուել Կալուն անգիտակից ընկել է խոտածածկին։ Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ուշքի բերել ֆուտբոլիստին, բայց մարզիչը որոշել է փոխարինել նրան։ Ուշագնության պատճառների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ https://www.youtube.com/watch?v=2pF0tcYbbks

  • Պաշտոնական․ Մանուել Նազարեթյանը կպաշտպանի Օլիմպիկի դարպասը

    Պաշտոնական․ Մանուել Նազարեթյանը կպաշտպանի Օլիմպիկի դարպասը

    Մարսելի «Օլիմպիկի» սան Մանուել Նազարեթյանը, ով պաշտպանում է Հայաստանի պատանեկան հավաքականի դարպասը, պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Օլիմպիկի» լրատվական ծառայությունից։ Նշվում է, որ սա ֆրանսիական ակումբի հետ Նազարեթյանի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է։ Մեր դարպասապահը ավելի վաղ պաշտպանել է «Օլիմպիկի» 2-րդ թիմի դարպասները։

  • Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

    Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

    Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: «Լինի դա Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով, թե Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով, Սիլվեն Սուվեստրի, Ժուլիան Ռավիեի և Ֆիլիպ Խոզյանի հետ մենք գործելու ենք՝ հանուն մարդկային արժանապատվության և արդարության: Ժողովրդավարության համար չկա ավելի մեծ…

  • Հարձակվել են Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա

    Հարձակվել են Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա

    Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում գրված է․ «Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»։ https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3743204442408959

  • Մարսելի քաղաքային խորհուրդը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

    Մարսելի քաղաքային խորհուրդը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

    Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տևական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»: https://www.facebook.com/MasisMayilian/posts/3558457327556776?__cft__%5B0%5D=AZWdw4Fq1Ejngfs1OUnLBMCXSJXFKV-ybjs-myKpmA0fBddCtD1hzlGf58ZDfZENNoigs9jw_qieiSfFn1nRPde7aTCi7FXs7Ckmt7i1hjls1Gp9_X0ftuuHekmTDNN9dtNORszRu_FSFtgXFpe0NqdV&__tn__=%2CO%2CP-R

  • Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից ՀՀ է ուղարկվել հումանիտար աջակցություն

    Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից ՀՀ է ուղարկվել հումանիտար աջակցություն

    Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

  • Արցախի եռագույնը՝ Մարսելի քաղաքապետարանի շենքին

    Արցախի եռագույնը՝ Մարսելի քաղաքապետարանի շենքին

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի եռագույնը՝ Մարսելի քաղաքապետարանի շենքին ի նշան սատարման: Շնորհակալություն Մարսելի քաղաքապետ Լորանս Ֆոտրային»: https://www.facebook.com/Hti.Armenia/posts/3242915259167442?__cft__%5B0%5D=AZX7N4tJrcn0BjpExBUCZJvRerZabeDD_YO8iu-xxCefdZtXsYewNn9jrtJfzX2GWBW5A1ecO_xCHisV0Puf0tUQaPPRTZd-GSr6U-Zp920_FDDS_7QaK1_xt_IfsQtXvjYDd00NagfNacWnCbjkeQoOYIxIsoh6wDNvZSIuHAj3CzCK9y3gKS377n2NfU9WcQ4&__tn__=%2CO%2CP-R

  • ՊՍԺ-ի և Մարսելի մի շարք ֆուտբոլիստներ որակազրկվել են

    ՊՍԺ-ի և Մարսելի մի շարք ֆուտբոլիստներ որակազրկվել են

    Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշում է կայացրել ՊՍԺ-ի ու «Մարսելի» ֆուտբոլիստներին պատժել: Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Նեյմարին ու Պարեդեսին որակազրկել 2, իսկ Կուրզավային՝ 6 խաղով։ Տուժել է նաև «Մարսելը»․ 3 խաղ բաց կթողնի Ամավին, իսկ 1-ը՝ Բենեդետոն։ Հիշեցնենք, որսա կապված է Լիգա 1-ի 3-րդ տուրի խաղում տեղի ունեցած վիճաբանության հետ։

  • Գոնսալեսի վրա թքելու համար Դի Մարիան կարող է երկար ժամանակով որակազրկվել․ ESPN

    Գոնսալեսի վրա թքելու համար Դի Մարիան կարող է երկար ժամանակով որակազրկվել․ ESPN

    Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան կարող է երկար ժամանակով որակազրկվել։ Այս մասին հայտնում է ESPN-ն։ Որպես պատճառ նշվում է «Մարսելի» ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսի վրա թքելը։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Մարսել» հանդիպման ժամանակ լուրջ վիճաբանություն էր ծագել ֆուտբոլիստների միջև։ Նեյմարը հայտնել էր, որ Գոնսալեսն իրեն «Կապիկ, շան տղա է» անվանել, որից հետո բրազիլացին հարվածել էր ֆուտբոլիստի գլխին։…

  • Նեյմարը կարող է որակազրկվել մինչև 7 խաղով

    Նեյմարը կարող է որակազրկվել մինչև 7 խաղով

    ՊՍԺ-«Մարսել» հանդիպումից (0-1) հետո փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը ձեռքով հարվածել էր մրցակից թիմի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսի գլխին։ Նա պատճառաբանել էր, որ Գոնսալեսն իրեն ասել էր «Կապիկ, շան տղա»։ RMC Sport-ը հաղորդում է, որ բրազիլացուն սպասվում է 4-ից մինչև 7 հանդիպման որակազրկում՝ ըստ մրցավարի արձանագրությունում նշված պատճառի։ Նշվում է, որ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 16-ին։

  • Ես քեզ չեմ հարգում․ Նեյմարը՝ Գոնսալեսին

    Ես քեզ չեմ հարգում․ Նեյմարը՝ Գոնսալեսին

    ՊՍԺ-«Մարսել» խաղի ավարտին փարիզյան ակումբի աստղ Նեյմարը բռունցքով հարվածել էր հակառակորդ թիմի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսի գլխին։ Հետագայում Նեյմարն ասել է, որ մրցակիցն իրեն ասել է «Կապիկ, շան տղա»։ Գոնսալեսն էլ սոցցանցի իր էջերից մեկում կոչ է արել բրազիլացուն սովորել պարտվել, իսկ սրան հակառակ Նեյմարն ասել է․ «Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ: Պարտությունը…