մարտական հենակետ
Ստուգումներ են անցկացվում մարտական հենակետերում
Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 21-ին և 22-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: «Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՊՆ-ն նաև նշել է, որ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ։
Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր
Այսօր՝ ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Համածառայակցի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել․ ՊՆ Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշատանքներին, մոդուլային տիպի շինություններում…
Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ․ ՊՆ Իրադրությունը սահմանին․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «Տարվում է քննություն՝ դեպքի…
Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Faebook-ի էջում գրառում է կատարել։ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ: Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասված է գրառման մեջ։
Ստուգումներ մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստուգվել են զինծառայողների գործողությունները տարբեր իրավիճակներում, մարտական հերթապահության կրման պայմանները, ինժեներական աշխատանքների և դիրքերի կահավորվածության վիճակը: Տրվել են ցուցումներ արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։
Ստուգայցեր մարտական հենակետերում
Զինծառայողների կեցության պայմաններին, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դիրքերի ավագները զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության և բարոյահոգեբանական վիճակի մասին, ներկայացրել են կատարված ինժեներական աշխատանքները:
Ստուգումներ մարտական հենակետերում
Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ ընթացիկ ինժեներական և ամրաշինական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Ստուգումներ մարտական հենակետերում
Մայիսի 21-ին անակնկալ ստուգումներ են անցկացվել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի մարտական հենակետերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ստուգման նպատակն է եղել անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունն ստուգելը։
Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր և մարտական հենակետեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական…
Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման N զորամասի մարտական դիրքերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են մարտական հերթապահության իրականացման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Զինծառայողները հրահանգավորվել են պաշտպանական և հակահարձակողական գործողությունների արագ կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
Ստուգումներ մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը ստուգել է հենակետերում մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման գործընթացը։ Մարտական հենակետերում անվտանգության կանոնների պահպանման և հետագա ծառայության առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ և հրահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ստուգումներ մարտական հենակետերում
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը մարտական հենակետերում օրերս ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը։ Հետագա ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տրվել են համապատասխան ցուցումներ և հրահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Դավիթ Տոնոյանն այցելել է մարտական հենակետ
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։ ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։ Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստարաբաժանման հրամանատարությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։















