Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ժամկետային զինծառայող

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ