Մարտական հենակետեր
Հրամանատարությունը ստուգումներ է իրականացրել մարտական հենակետերում
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին ստուգումներ են իրականացվել N զորամասի մարտական հենակետերում։ Անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՊՆ Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ «Վերադաս հրամանատարությունն ստուգել է դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ծառայության հետագա կազմակերպման հրահանգներ»,- ասվում է հաղորագրության մեջ։
5-րդ զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները, խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի…
Հակառակորդի կողմից մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող. 30 քրգործ է հարուցվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու , Ժնևյան կոնվենցիաների պահանջների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 30 քրեական գործ: «2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի…
Ստուգայցեր մարտական հենակետերում
Ստուգայցեր են կատարվել 4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Հրամանատարական կազմը ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Այցելություն մարտական հենակետեր
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել 5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը: Հրամանատարության անունից զորամիավորման հրամանատարի տեղակալը շնորհավորել է դիրքապահ զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։





