մարտի 1-ի գործ
Մարտի 1-ի տխուր էջը կփակվի, եթե Քոչարյան-Սարգսյան զույգը արժանանա իրավաքաղաքական գնահատականի․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ, լրագրող Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2008թ, մայիսի 16. բանավեճի թեման դարձյալ Մարտի 1-ն էր: 11 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, ու Մարտի 1-ն, ըստ էության, բացահայտված է: Սակայն մեր պատմության այս տխուր էջը վերջնականապես կփակվի, եթե Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը լեգալ դատավարության միջոցով արժանանա իրավաքաղաքական հստակ գնահատականի»:
Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ և մասնակցելու են նիստին թե ոչ։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան…


