Մաքուր Հայաստան
Հունիսի 8-ին ՀՀ–ում կանցկացվի համապետական շաբաթօրյակ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։…
Համապետական շաբաթօրյակին է միացել Փյունիկը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում այսօր համապետական շաբաթօրյակ է իրականացվում: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աշխատակիցները միացել են շաբաթօրյակին, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Լուսանկարները՝ «Փյունիկի» մամուլի քարտուղարության.
Հայտնի են համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները
Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված, տեղադրվում են մաքրման ենթակա տարածքների սխեմաները: Հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում:Այդ…



