մաքսակետ
Ադրբեջանը մաքսակետ տեղադրելով մտավ մեր տրամաբանության մեջ․ Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր խոսեց Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու հանգամանքի մասին։ Ռուբինյանը նշեց, որ այդ ճանապարհի տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիների անարգել երթևեկությունը Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես Հայաստանի ճանապարհի տրամադրում՝ միջանցքային տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասաց, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց միջանցքային տրամաբանության,…
Ի՞նչ նպատակ է հետապնդում Գորիս-Կապանի ադրբեջանական մաքսակետը ու ո՞րն է հաջորդ քայլը
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանցիների կողմից մաքսակետ դնելու փաստին ու վերլուծել, թե ինչի համար է արվում այս քայլը։ ՄԻՊ-ը պարզաբանումներ է ակնկալում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից Կառավարության նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ) «Այստեղ ժողովրդի ռեակցիան է կարևոր. մաքսակետ են դնում Գորիս-Կապան ճանապարհին: Գործնականում դա ամենահիմար քայլն է, եթե…
Հազարավոր իրանցիներ ցանկանում են Մեղրիի մաքսակետից մտնել Հայաստան․ Տիգրան Դավուդյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 15-ից առաջ հազարավոր իրանցիներ ցանկանում են Մեղրիի մաքսային անցակետից մուտք գործել Հայաստան և կորոնավիրուսի դեմ անմիջապես պատվաստվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Դավուդյանը։ Նա ասում է, որ լուրերը հաղորդում են իրանական սոցցանցերը և պարսկալեզու ԶԼՄ-ները։
Բագրատաշենի անցակետում վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքերով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային սպասարկում. «Աշխատանքային…
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության…
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված թմրամիջոցներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին»…
Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս եկան Վերին Լարսի անցակետից
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր Facebook-յան էջում գրել է։ «Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում և…
Բագրատաշենի անցակետում աննկարագրելի հերթեր են. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել այնտեղից: Նա, մասնավորապես, գրել է. «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4…
Բագրատաշենի անցումային կետում կարող են դժվարություններ առաջանալ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՊԵԿ–ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից Բագրատաշենի անցումային կետում կարող են դժվարություններ առաջանալ Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում…
Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել
Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:…
ԱԱԾ-ն քննություն է իրականացնում Բագրատաշենի մաքսակետում
Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5–րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն ինքնաձիգներով զինված փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։ Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն,…
Զննում անցնող մարդու մասին տեսանյութը հրապարակող մաքսավորն աշխատանքից ազատվել է
Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, ով տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է: Նշենք, որ համացանցում…
Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. ՊԵԿ
Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն–վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը… Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն–վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում բարելավվել են շենքային…
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ…