fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը մաքսակետ տեղադրելով մտավ մեր տրամաբանության մեջ․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր խոսեց Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու հանգամանքի մասին։

Ռուբինյանը նշեց, որ այդ ճանապարհի տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիների անարգել երթևեկությունը Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես Հայաստանի ճանապարհի տրամադրում՝ միջանցքային տրամաբանությամբ։

Նրա խոսքով՝ երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասաց, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց միջանցքային տրամաբանության, Ադրբեջանը տվյալ հատվածում մաքսակետ դերց, մեծ հաշվով, մտնել Հայաստանի առաջ քաշած տրամաբանության մեջ, որովհետև ՀՀ-ն ասում է, որ եթե պետք է ճանապարհները բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող շարժը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքով գտնվող ճանապարհով, հայկական մաքսակետերով և այլ ընթացակարգերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ